«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահություն է հայտնել, որ թիմի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը մի օր կվերադառնա լոնդոնյան ակումբ:
«Կարծում եմ, որ ակումբում բոլորը պատրաստ կլինեն դռներ բացել նրա առաջ և փորձել նրա համար գտնել մի դեր, որը կհամապատասխանի բոլորին։
Կարծում եմ՝ ապագայում դա բնականաբար տեղի կունենա»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ օրերս Ուիլշերը պայմանագիր է կնքել դանիական «Օրհուս» ակումբի հետ: