Մաուրիցիո Սարրի. ««Պորտուն» ուժեղ թիմ է, որը մրցունակ կլիներ Ա Սերիայում»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Եվրոպա Lիգայի 1/16-րդ եզրափակչի «Պորտուի» դեմ պատասխան խաղի մասին: Առաջին հանդիպմանը նեապոլիտանական ակումբը հյուրընկալվելիս պարտվել էր 1:2 հաշվով:

««Պորտուն» ուժեղ թիմ է, որը մրցունակ կլիներ Ա Սերիայում: Զարմանալի չէ, որ նրանք այդչափ լավ են հանդես գալիս Պորտուգալիայի առաջնությունում: Առաջին հանդիպումը ցույց տվեց, որ շատ դժվար է լինելու, բայց ոչ անհնարին: Մենք հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունենք։

«Նապոլիի» հետ հանդիպման մասին կմտածենք միայն Եվրոպա Լիգայի խաղից հետո։ Աչերբին և Պեդրոն չեն խաղա «Պորտուի» հետ, նրանց վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն, բայց նրանք չեն կարողանա ապաքինվել մինչև վաղը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Նշենք, որ «Լացիո» – «Պորտու» խաղը կկայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին։