Անտոնիո Կոնտե. ««Յուվենտուսը» Կուլուշևսկու հետ պայմանագիր կնքեց, միայն որպեսզի խանգարի ինձ»

Անտոնիո Կոնտեն կարծում է, որ «Յուվենտուսը» վինգեր Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը ձեռք էր բերել՝ իրեն վնասելու համար։

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչն ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր շվեդ ֆուտբոլիստին հրավիրել «Ինտեր», սակայն Ֆաբիո Պարատիչին, ով այն ժամանակ «Յուվեում» էր, արդյունքում կազմակերպեց նրա տեղափոխությունը թուրինյան ակումբ։

«Պարատիչին Կուլուշևսկու հետ պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» համար հետ միայն ինձ խանգարելու համար, քանի որ ես ցանկանում էի նրան տեսնել «Ինտերում»:

Պարատիչին նաև ցանկանում էր գնել Լուկակուին, քանի որ նա գիտեր, որ ինձ դուր է գալիս այդ խաղացողը և որ ես ցանկանում եմ պայմանագիր կնքել նրա հետ»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ այժմ Կոնտեն և Պարատիչին միասին աշխատում են «Թոթենհեմում»: Հունվարին լոնդոնցիները «Յուվենտուսից» վարձակալեցին Կուլուշևսկուն՝ նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ։