«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը կարծիք է հայտնել, որ թիմը երկարաժամկետ ծրագիր չունի։
«Գիտեմ, որ ֆուտբոլում կարևոր է որքան հնարավոր է շուտ լավ արդյունքների հասնելը, բայց կարևոր է նաև երկարաժամկետ պլան ունենալը։
Կարծում եմ՝ մեզ համար վատ է, որ չունենք երկարաժամկետ, հստակ ծրագիր։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի այս մրցաշրջանի ավարտից հետո»,- Ֆրեդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։