Ալեքսանդր Զինչենկո. «Ողջ քաղաքակիրթ աշխարհն անհանգստացած է Ուկրաինայում տիրող իրավիճակով»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի մասին.

«Ողջ քաղաքակիրթ աշխարհն անհանգստացած է իմ երկրում տիրող իրավիճակով։ Ես չեմ կարող մի կողմ քաշվել ու թաքցնել իմ կարծիքը:

Ուկրաինան իմ երկիրն է։ Այն երկիրը, որտեղ ես ծնվել և մեծացել եմ: Այն երկիրը, որի գույները պաշտպանում եմ միջազգային սպորտային ասպարեզում։ Երկիր, որը մենք փորձում ենք փառաբանել ու զարգացնել։ Երկիր, որի սահմանները պետք է անսասան մնան.

Իմ երկիրը պատկանում է ուկրաինացիներին, և ոչ ոք երբեք չի կարողանա յուրացնել այն. Մենք չենք հանձնվի: Փառք Ուկրաինային»,- գրել է Ալեքսանդրը: