Վարազդատ Հարոյանը հայերենով հարցազրույց է տվել «Կադիսի» մամուլի ծառայությանը

Հայաստանի ազգային  հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերեն պատասխանել է «Կադիսի» մամուլի ծառայության հարցերին:

«Ինձ արդեն շատ լավ եմ զգում, հարմարվել եմ թիմին: Ամեն ինչ լավ է, ինձ շատ լավ են ընդունել այստեղ, ինչի մասին արդեն խոսել եմ հարցազրույցներում:

Ամեն բան շատ լավ է՝ գերազանց եղանակ, լավ ֆուտբոլ և լավ մթնոլորտ»,- ասել է Հարոյանը:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն ամռանն է համալրել «Կադիսի» կազմը:

29-ամյա կենտրոնական պաշտպանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: