Լեոնարդո Բոնուչչի. «Դուշան Վլահովիչին ժամանակ է պետք կատարելագործվելու համար»

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով։

«Վիլյառեալի» դեմ հանդիպումները շատ բարդ են լինելու, մրցակիցը լավ ֆուտբոլ է ցուցադրում, նրանք բավականին փորձառու են»:

Լեոնարդոն խոսել է, նաև թիմի նորեկ Դուշան Վլահովիչի մասին:

Ըստ պաշտպանի՝ հարձակվող Դուշան Վլահովիչին ժամանակ է պետք կատարելագործվելու համար։

«Ռոնալդուի հետ «Յուվենտուսը» յուրաքանչյուր հանդիպում սկսում էր  1։0 հաշվով։

Կրիշտիանուն իր էներգիան ու մտածելակերպը փոխանցում էր ամբողջ թիմին։

Նրան չի կարելի համեմատել Վլահովիչի հետ, քանի որ նա դեռ շատ երիտասարդ է»,- ասել է իտալացին։