«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա լոնդոնյան ակումբից, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի տվյալներով՝ «Ինտերը» և «Յուվենտուսը» դիտարկում են ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, սակայն իտալական ակումբների համար հարձակվողն առաջնահերթություն չէ։
Նշվում է, որ Լյակազետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև նրա նախկին ակումբը՝ «Լիոնը»:
30-ամյա ռմբարկուն 2021/22 մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում մասնակցել է 18 խաղի և իր ակտիվում ունի 3 գոլ ու 5 գոլային փոխանցում: