Ժոաու Ֆելիշն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սպասվող խաղին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշն անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպմանը:

««Օսասունայի» հետ վերջին հանդիպմանը (3:0) մենք լավ խաղացինք, պետք է շարունակենք նույն տրամադրվածությամբ խաղալ: Յուրաքանչյուր առանձին ֆուտբոլիստի որակը դրսևորվում է, երբ ամբողջ թիմը մոտիվացված է: Մենք կփորձենք անել առավելագույնը և հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» առաջին խաղում»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Ատլետիկո» – «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: