Հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կոչ է արել իր թիմակից Ուսման Դեմբելեին երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Գաբոնցի ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել այս ձմռանը։ Նա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ ավելի վաղ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Նա ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ ցանկանալով իմանալ, արդյոք ես իսկապես տեղափոխվում եմ այստեղ, և ես չէի ուզում անհանգստացնել նրան՝ հաշվի առնելով իր դրությունը, բայց մենք մի փոքր խոսեցինք:
Մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք Դորտմունդի «Բորուսիայում», նա հիանալի խաղացող է։ Ուսմանը լավագույններից մեկն է գնդակով խաղի ժամանակ, և նա հիանալի է խաղում հարձակման ժամանակ:
Անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ նա այստեղ է: Երբ եկա, ասացի նրան. «Ընկերս, դու պետք է մնաս»։ Չգիտեմ՝ դա տեղի կունենա արդյոք, բայց կարող եմ միայն ասել, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: