Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) պնդում է, որ ներկայումս չի դիտարկում Չեմպիոնների Լիգայի 2022 թվականի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու հնարավորությունը։
Խաղը նախատեսվում էր անցկացնել Սանկտ Պետերբուրգում մայիսի 28-ին՝ «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու ֆոնին բրիտանական ԶԼՄ-ները սկսեցին տեղեկատվություն տարածել, որ Ռուսաստանը զրկվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից։
«ՈւԵՖԱ-ն մշտապես և ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Ներկա պահին ծրագրեր չկան փոխել եզրափակիչ խաղի անցկացման վայրը»,- ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ։