«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հայտարարել է, որ իրեն չի պատկերացնում այլ թիմում։
«Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ես ծնվել եմ Մադրիդում, բայց վերջիվերջո դա պարզապես քաղաք է: Հիմա ինձ թվում է, թե ես Մանչեսթերից եմ։ Այնտեղ, որտեղ քեզ սիրում են, հենց դա էլ քո տունն է:
Ես երկար տարիներ եմ անցկացրել այստեղ։ Իհարկե, կյանքում ամեն ինչ կարող է պատահել, հատկապես ֆուտբոլում, բայց, անկեղծ ասած, ես ինձ չեմ պատկերացնում այլ ակումբում, միայն «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այո՛, ես տուն եմ վերադառնում (Չեմպիոնների լիգայի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղի համար)՝ խաղալով այն ակումբի հետ, որն ինձ հնարավորություն տվեց լինել այնպիսին, ինչպիսին կամ այսօր: Այնուամենայնիվ, սա հերթական հանդիպումն է»,- իսպանացի ֆուտբոլիստին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011/12 մրցաշրջանից։