Լեոնարդոն և ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող են որակազրկվել մրցավարին քննադատելու համար

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը կարող է որակազրկել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին և ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ Լիգա 1-ի՝ «Նանտի» դեմ խաղի (1:3) վերջնամասում Վերատին վիրավորել է մրցավարին։ Լեոնարդոն ևս քննադատել է մրցավարի աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում՝ 3-ից 5 խաղով: