«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» ցանկանում են ընկերական խաղեր անցկացնել

Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են ընկերական խաղեր անցկացնել ԱՄՆ-ում։

Ակումբները, որոնք շարունակում են աջակցել Եվրոպայի Սուպերլիգայի գաղափարին, ցանկանում են ամռանը կազմակերպել ընկերական խաղեր։ Թիմերը «Միլանին» առաջարկել են դառնալ մրցաշարի չորրորդ մասնակիցը։

Հանդիպումների անցկացման վայրերը դեռ որոշված ​​չեն, սակայն նախատեսվում է, որ դա կլինի ԱՄՆ-ի արևմտյան ափը։ Մի քանի քաղաքներ հետաքրքրված են խաղերի անցկացմամբ։

«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» հույս ունեն օգտագործել գաղափարը՝ փոխհատուցելու համար կորոնավիրուսային համավարակի հետևանքով կրած վնասները: