Յուրգեն Կլոպը գոհ է, որ «Լիվերպուլը» շարունակում է խաղալ միանգամից 4 մրցաշարում:
«Մենք դեռ պայքարում ենք 4 մրցաշարում, նման բան նախկինում չի եղել։ Դա բացարձակապես զարմանալի է, և մենք վայելում ենք պահը: Թող դա տևի որքան հնարավոր է երկար, քանի որ դա կնշանակի, որ մենք պետք է շատ հանդիպումներ անցկացնենք, իսկ մենք դրանք ամենից շատն ենք սիրում:
Ակնկալում եմ, որ տղաները կլսեն իմ խոսքերը, որ մեր հաջորդ հանդիպումը մեր ամենակարևոր հանդիպումն է»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։
Մերսիսայդյան ակումբը շարունակում է Պրեմիեր Լիգայում (2-րդ տեղ), Չեմպիոնների Լիգայում (1/8 եզրափակիչ), Անգլիայի լիգայի գավաթում (եզրափակիչ) և Անգլիայի գավաթում (1/8 եզրափակիչ) մրցելույթները։