«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը բարձր է գնահատել 19-ամյա կիսապաշտպանի խաղը, ով փոխարինման է դուրս եկել Լա Լիգայի «Վալենսիայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում (4:1) և դարձել գոլի հեղինակ:
«Մեր առաջին գոլը ֆանտաստիկ էր. Առաջին խաղակեսում ավելի շատ էինք վերահսկում խաղը, ընդմիջումից հետո ավելի շատ դադարներ եղան խաղում։
Մեր իրավիճակում ստիպված ենք շտապել, բայց գնալով ավելի լավ ենք գործում։ Այս հաղթանակը մեզ հանգիստ է տալիս, բայց միայն մինչև հինգշաբթի։
Պեդրին գերտաղանդ է։ Նա իր դիրքում լավագույնն է չնայած ընդամենը 19 տարեկան է»,- ասել է Չավին։