Ռոբերտ Լևանդովսկին անկասելի է

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գերմանական Բունդեսլիգայում 23-րդ տուրի «Գրոյթեր Ֆյուրտի» հետ խաղում (4:1) խփեց իր 27-րդ և 28-րդ գոլերը։

Գերմանիայի առաջնության պատմության մեջ ոչ ոք այսքան գոլ չի խփել 23 խաղից հետո։ Այս մասին հայտնում է OptaFranz-ը Twitter-ում։

Նախորդ մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայի 23 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ:

Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականին։ Portal Transfermarkt-ը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: