Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչպես է իմացել հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին։
«Նախ, ես մտածեցի, որ դա ճիշտ չէ: Օդանավակայանից վերցնում էի հորս և եղբորս ու հաղորդագրություն ստացա. «Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»։ Քիչ անց մենք ազդանշաններ ստացանք, որ դա իսկապես տեղի է ունենում։
Սկզբում ուղղակի չես հավատում, նույնիսկ եթե խոսակցությունները լինում էին ամբողջ ամռան ընթացքում։ Ես դրանք երբեք լուրջ չեմ համարել, ուստի տեղի ունեցածն ինձ համար շոկային էր:
Լեոն ակումբի դեմքն էր, ուստի նրա հեռանալը ծանր հարված էր բոլորիս համար՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա արել է «Բարսելոնայի» համար: Մենք դեռ կարոտում ենք նրան։ Երբ նրա նման ֆուտբոլիստը հեռանում է, ամեն ինչ շատ ավելի է բարդանում»,- հոլանդացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: