Խավիեր Տեբաս. «Լա Լիգան ունի ամենաքիչ վնասները համավարակի ընթացքում»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատմել է, թե որ առաջնությունն է ամենաշատը տուժել կորոնավիրուսի համավարակից։

«Ամենից շատ տուժել է ԱՊԼ-ն: Այնուհետև գալիս են Լիգա 1-ը, Ա Սերիան և Բունդեսլիգան: Լա Լիգան ունի համավարակի ընթացքում ամենաքիչ վնասները եվրոպական թոփ 5 լիգաների շարքում։

Որովհետև մենք տրանսֆերներ չունեինք, և անհրաժեշտության դեպքում կրճատում էինք ֆուտբոլիստների աշխատավարձը։ Ավելի քիչ ենք ծախսել, եթե ընդհանրացնենք։ Մադրիդի «Ռեալը» համավարակի ընթացքում կորուստներ չի ունեցել: Մինչդեռ «Մանչեսթեր Սիթիի» վնասը կազմում է 240 միլիոն եվրո, ՊՍԺ-ինը՝ 300 միլիոն, «Յուվենտուսինը»՝ 200 միլիոն։ Լա Լիգան այն մրցաշարն է, որն ամենաքիչ վնասն ունի, ընդ որում՝ մեծ տարբերությամբ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում El Periodico de Espana-ն: