Սերխիո Ռամոսը բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը չի մասնակցի «Նանտի» դեմ Լիգա 1-ի 25-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է Le Parisien-ը։

Իսպանացին առաջիկա խաղի համար չի ընդգրկվի փարիզյան ակումբի հայտացուցակում։ 35-ամյա խաղացողի մասնակցությունը Լիգա 1-ի 26-րդ տուրի՝ «Սենտ Էտյենի» դեմ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 26-ին, հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ պաշտպանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղից առաջ (1:0):