«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է նոր պայմանագիր չառաջարկել Պոլ Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա ամռանը կարող է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը ֆրանսիացի ֆուտբոլիստին չի առաջարկել երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է այս տարվա հունիսին: 

Հաղորդվում է, որ «Յունայթեդն» արդեն  նոր կիսապաշտպան է փնտրում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու համար:

28-ամյա Պոգբան մանչեսթերյան ակումբի կազմում հանդես է գալիս 2016 թվականից՝ տեղափոխվելով «Յուվենտուսից»՝ 100 միլիոն եվրոյի դիմաց: