«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը հայտարարել է, որ չի ցանկանում, որ «Լիվերպուլը» հաղթի Չեմպիոնների Լիգայում այս մրցաշրջանում:
«Եթե խոսենք Անգլիական թիմերի մասին, կնախընտրեի, որ «Լիվերպուլը» չհաղթեր: Որովհետև ուզենք թե չուզենք մենք մրցակիցներ ենք։
«Լիվերպուլի» երկրպագուները մեզ ծաղրում են սոցիալական ցանցերում:
Այնպես որ, եթե ես ընտրեի, կնախընտրեի, որ «Լիվերպուլը» չհաղթեր», – Ռիշարլիսոնի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։