Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Անսումանե Ֆատին

«Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆատին շարունակում է ապաքինվել վնասվածքից։

19-ամյա ֆուտբոլիստը լավատեսորեն է տրամադրված իր ապաքինման հարցում և հույս ունի վերադառնալ մարտի 20-ին կայանալիք «Ռեալի» դեմ խաղում, հայտնում է Diario Sport-ը:

Միաժամանակ, իսպանացին մտադիր չէ արագացնել իր վերականգնումը։ Եթե ​​նրան չհաջողվի մարզավիճակ ձեռք բերել մադրիդցիների հետ խաղի համար, ապա Ֆատին կփորձի վերադառնալ ապրիլի 3-ին կայանալիք «Սևիլիայի» հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Անսուն որոշել էր չվիրահատվել ազդրի վնասվածքի պատճառով։ Նա ցանկանում էր կոնսերվատիվ բուժում անցնել։