«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես է կարողացել հետ մղել հարձակվող Լիոնել Մեսսիի իրացրած 11-մետրանոցը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում։ Մադրիդյան ակումբն այդ հանդիպմանը պարտվեց նվազագույն հաշվով:
«Ակնհայտ է, որ նա շատ 11-մետրանոցներ է իրացնում մրցաշրջանի ընթացքում, ուստի դժվար է կռահել:
Սակայն նա մի քանի գոլ չի խփել, երբ հարվածել է դեպի աջ անկյունը (դարպասապահի համար), այնպես որ, կարծում եմ՝ ակնհայտ էր, որ նա դեպի ձախ անկյունն է հարվածելու։
Իհարկե, նա կարող էր հարվածել կենտրոն. այդպես նա գրավեց «Լայպցիգի» դարպասը, բայց ես ուղղակի ասացի ինքս ինձ. «Լավ, կցատկեմ ձախ», և ինձ մոտ լավ սեյվ ստացվեց»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում The Sun-ը: