Կարիմ Ադեյեմին «Բավարիայի» հետ ոչ-ոքին համեմատել է պարտության հետ

«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո նշել է, որ այդ արդյունքը համեմատելի է պարտության հետ։

«Վերջիվերջո դա նման է պարտության: Սակայն ցուցատախտակի վրա 1:1 է: Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք արդյունքից և պատրաստ ենք հաջորդ խաղին։ Մենք հաղթանակի ծարավ ենք, երիտասարդ և ցանկանում ենք խաղալ»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին՝ Մյունխենում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: