Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Զալցբուրգի» հետ ոչ-ոքի արդյունքը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Զալցբուրգի» հետ հանդիպումը (1:1) հետաքրքիր է ստացվել։ Մյունխենցիները 90-րդ րոպեին Կինսլի Կոմանի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը:

«Հանդիպումը հետաքրքիր ստացվեց: Մենք միանշանակ արժանի ենք այս միավորին: Լուրջ ճնշում գործադրեցինք ու «Զալցբուրգին» փակեցինք իր կիսադաշտում։ Իհարկե, կցանկանայի հաղթել, բայց երբ այդքան ուշ ես հավասարեցնում հաշիվը, ոչ-ոքին ևս կարող ես ընդունել։

Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք։ Առաջին խաղակեսում սխալներ եղան: Պաշտպանության աջ եզրը լավագույնս չխաղաց։ Առաջին խաղակեսն ամենևին էլ հաջող չստացվեց»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում։