«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի մասին, որ ինքը և թիմի որոշ խաղացողներ դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից։
Հաղորդվում էր, որ առաջին հերթին պորտուգալացի ֆուտբոլիստից դժգոհ են Ռեշֆորդը և Հարի Մագուայերը։ Նրանց նյարդայնացնում է, որ Ռոնալդուն ցանկանում է ֆուտբոլիստների իր խմբով ղեկավարել հանդերձարանը։
«Դուք պարզապես հորինո՞ւմ եք ամեն ինչ: Խնդրում եմ դադարեք տարաձայնություններ փնտրել»,- գրել է անգլիացի հարձակվողը թվիթերյան իր էջում:
https://twitter.com/MarcusRashford/status/1493997074106523648?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1493997074106523648%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fengland%2Fnews%2Freshford-vyskazalsya-o-sluhah-chto-igroki-myu-nedovolny-ronaldu-1893068%2F