Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին միասին ընթրել են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ ակումբների միջև առաջին խաղից առաջ։
Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբի նախագահը հանդիպումից 26 րոպե ուշացել է, ուստի ընթրիքն սկսվել է առանց նրա։
Հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» ներկայացնում էին նաև գործադիր տնօրեն Խոսե Ագել Սանչեսը և սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն։