Սերխիո Ագուերոն նշել է լավագույն հինգ պաշտպաններին՝ ում դեմ երբևէ խաղացել է

Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Twitter-ում պատասխանել է մի շարք հարցերի։

Ձեզ դուր է գալիս Ֆիլ Ֆոդենը:

«Այո, այժմ նա իմ սիրելի ֆուտբոլիստն է։

– Լավագույն կենտրոնական պաշտպանը, ում դեմ երբևէ խաղացել եք ԱՊԼ-ում:

– Ջոն Թերի՝ նա կատարյալ պաշտպան է:

– Որն՞ է այն լավագույն պաշտպանների հնգյակը, որոնց դեմ խաղացել եք:

«Թերի, վան Դեյկ, Սերխիո Ռամոս, Պույոլ և Ֆերդինանդ»,- գրել է Ագուերոն։