«Յուվենտուսը» դեռևս մտադիր է երկարաձգել հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը:
«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կաշխատենք այս խնդիրն անհատապես լուծելու համար»,- DAZN-ին ասել է թուրինյան ակումբի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ծեր սինյորան» չի բարձրացնի 28-ամյա խաղացողի աշխատավարձը և կառաջարկի նրան նույն պայմաններով երկարաձգել համաձայնագիրը: Նման սցենարի դեպքում Դիբալան պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները:
Այս մրցաշրջանում հարձակվողն իտալական Ա Սերիայում մասնակցած 19 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: