Կառլո Անչելոտտի. «Բեյլը ցանկանում է «Ռեալում» կարիերան ավարտել այնպես, ինչպես արժանի է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպումից առաջ խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի մասին։

«Բեյլը երբեք անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել թիմակիցների նկատմամբ։ Նա լավ է մարզվում, պրոֆեսիոնալ է։

Գարեթը ցանկանում է «Ռեալում» կարիերան ավարտել այնպես, ինչպես արժանի է, քանի որ օգնեց հաղթել Չեմպիոնների Լիգայում, արեց այլ կարևոր բաներ։ Եվ ես կարծում եմ, որ «Ռեալում» լավ ավարտն օգտակար կլինի նրա կարիերային»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

«Ռեալ» – ՊՍԺ հանդիպումը նախատեսված է այսօր՝ փետրվարի 15-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: