Ալեսիո Ռոմանյոլին կարող է տեղափոխվել Ա Սերիայի մեկ այլ ակումբ

«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբն ու «Լացիոն» մտադիր են ձեռք բերել 27-ամյա խաղացողին, ով հուլիսին կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Միլանից»։ Հաղորդվում է, որ իտալացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան «Յուվե» տեղափոխության տարբերակն ամենանախընտրելին է համարում:

2021/22 մրցաշրջանում Ռոմանյոլին «Միլանի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: