«Պալմեյրասի» երկրպագուն գնդակահարվել է մարզադաշտի մոտ՝ «Չելսիի» դեմ եզրափակիչ խաղի ժամանակ

Շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, տեղի ունեցավ աշխարհի ակումբային առաջնության՝ «Չելսիի» և «Պալմեյրասի» միջև եզրափակիչը։ Հանդիպումը կայացավ Աբու Դաբիում և ավարտվեց լրացուցիչ ժամանակում լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

«Պալմեյրասի» բազմաթիվ երկրպագուներ ավանդաբար դիտում են թիմի արտագնա հանդիպումները «Ալյանց Պարկ» ակումբի մարզադաշտի մոտակայքում։ Այս խաղը բացառություն չի եղել:

Սակայն տեղի են ունեցել անկարգություններ, որոնց ժամանակ մահացել է «Պալմեյրասի երկրպագուն»։ Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ մարզադաշտից դուրս գնդակահարել են երկրպագուին։ Սան Պաուլոյի ոստիկանության հետաքննիչ Սեզար Սաադը հայտնել է, որ կրակոցների մեջ կասկածվողը ձերբակալվել է:

Նա նաև հավելել է, որ ևս 15 երկրպագու վիրավորվել է ոստիկանների հետ բախումների կամ միմյանց միջև ծեծկռտուքի ժամանակ։