«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
24-ամյա ֆուտբոլիստը հունվարի 12-ից խաղադաշտ դուրս չի գալիս պայմանագրի իրավիճակի պատճառով: Ֆրանսիացին «Ատլետիկոյի» դեմ հանդիպման հայտացուցակում էր:
«Ես արդեն ասել եմ, որ ցանկանում էի Դեմբելեին խաղադաշտ դուրս բերել «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը, սակայն հեռացման պատճառով ստիպված էի մեկ այլ փոխարինում կատարել, և Ուսմանը չկարողացավ դաշտ դուրս գալ։
Դեմբելեն թիմի մի մասն է, և ես վստահ եմ, որ նա կօգնի մեզ: Հարցը փակված է: Ես կորոշեմ, թե արդյոք նա կխաղա»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: