Փետրվարի 12-ին Աբու Դաբիում կայացավ աշխարհի ակումբային առաջնության «Չելսի» – «Պալմեյրաս» եզրափակիչ հանդիպումը։ Խաղն ավարտվեց լրացուցիչ ժամանակում լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
«Ազնվականների» պաշտպան Տիագո Սիլվան ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։ 37-ամյա բրազիլացին պատմության երկրորդ պաշտպանն է, ով ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Ավելի վաղ դա հաջողվել էր միայն Սերխիո Ռամոսին, ով 2014 թվականին հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում։
https://twitter.com/FIFAWorldCup/status/1492582492364328962?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1492582492364328962%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-02-12-tyago-silva-vtoroy-zashchitnik-v-istorii-priznannyy-luchshim-igrokom-klubnogo-chempionata-mira