«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնությունում: Եզրափակչում «ազնվականները» լրացուցիչ ժամանակից հետո 2:1 հաշվով հաղթեց բրազիլական «Պալմեյրասին»:
«Մենք չհանձնվեցինք ամբողջ հանդիպման ընթացքում։ Մենք առավելություն ունեինք: Երբ կորցրինք այն, կանգ չառանք։ Սա արժանի հաղթանակ է։ Սակայն չպետք է մոռանալ բախտի գործոնի մասին, որի շնորհիվ կարողացանք գոլ խփել լրացուցիչ ժամանակում։
Ուրախ եմ, որ մասնակից եմ այն ամենին, ինչ տեղի է ունենում, երջանիկ եմ։ Մենք միշտ երազում ենք այսպիսի եզրափակիչների մասին։ Մենք ոչ մի բանի համար չենք ափսոսում։ Դեռ կան մրցաշարեր, որոնցում պետք է հաղթել, այստեղ չի կարելի կանգ առնել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։