«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է մրցավարների աշխատանքի մասին:
«Յուրաքանչյուր խաղ առանձին աշխարհ է: Մենք պետք է օգնենք նրանց։ Նրանք VAR համակարգ ունեն, բայց դա շատ բարդ աշխատանք է: Մենք պետք է պաշտպանենք նրանց։ Եվ թող ամեն ինչ արդար լինի:
Նրանք պրոֆեսիոնալներ են, և նրանց պետք է օգնել։ Ես հավատում եմ նրանց պրոֆեսիոնալիզմին և որ նրանք ցանկանում են անաչառ լինել»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն: