Մարտի 24-ին ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի 10-րդ մրցափուլի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կկայանա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։
Նշենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։