«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը կարող է «Լիդսում» փոխարինել Բյելսային

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը։

Անգլիական ակումբը գոհ է 66-ամյա մասնագետի կատարած աշխատանքից, սակայն նա դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ «Լիդսը» 3 թեկնածու կունենա, եթե արգենտինացի մարզիչը հեռանա, հայտնում է The Telegraph-ը:

Խոսքը «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի, «Զալցբուրգի» և «Լայպցիգի» նախկին մարզիչ Ջեսի Մարշի, ինչպես նաև «Հադերսֆիլդի» մարզիչ և Բյելսայի նախկին օգնական Կարլոս Կորբերանի մասին է։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիդսը» 22 խաղից հետո վաստակած 23 միավորով 15-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: