«Ատլետիկոյի» հարձակողական ոճի Ժոաու Ֆելիշը խոսել է իր նպատակների մասին:
«Հաղթել Չեմպիոնների Լիգայում, Պորտուգալիայի հետ նվաճել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության գավաթը, և իհարկե «Ոսկե գնդակը»:
Դրան հասնելու համար ես պետք է կատարելագործվեմ, խելամիտ աշխատեմ, հոգ տանեմ իմ, մարմնի և մտքի մասին: Ամբողջովին կենտրոնանամ ինձ վրա»,- 22-ամյա խաղացողի խոսքերն է փոխանցում The Athletic-ը:
Ֆելիշն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։