Պեպ Գվարդիոլա. «Գնդակի վերահսկումը լավագույն պաշտպանությունն է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի խաղի մասին:

«Մենք պաշտպանվում ենք գնդակով: Մենք հավատում ենք, որ լավ պաշտպանությունն այն չէ, երբ դու շատ խաղացողներ ունես տուգանային հրապարակում:

Պետք է պաշտպանվել, երբ գնդակը քո տուգանայինում է, բայց ես կարծում եմ, որ լավագույն պաշտպանությունն այն է, երբ հակառակորդը վերահսկում է գնդակը դարպասից հեռու: Կամ երբ դու ես վերահսկում գնդակը»,- 50-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։