«Սևիլիայի» հարձակվող Անտոնի Մարսիալը, պատմել է, թե որ ակումբներն են հետաքրքրված եղել իրենով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Բարսելոնան» հունվարին խոսել է իմ գործակալների հետ. «Յուվենտուսը» ցանկանում էր ձեռք բերել ինձ և պնդեց գործարք կնքել:
Բայց իմ առաջնահերթությունը «Սևիլիան» էր: Այստեղ ես հնարավորություն ունեմ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ՝ կանոնավոր խաղալ, ինչպես ցանկանում էի»,- ասել է ֆրանսիացին Diario Sevilla-ին տված հարցազրույցում։