Մարկո Վերատտին խոսել է նախկին մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին պատմել է, թե ինչպես է թիմի նախկին մարզիչ Կառլո Անչելոտտին մի անգամ արձագանքել կիսապաշտպանի խաղաոճին, ով սիրում է ռիսկի դիմել գնդակին տիրելիս, այդ թվում՝ սեփական կիսադաշտում։

«Ես նման խնդիր ունեի բոլոր մարզիչների հետ: Անչելոտտին սկզբում մի կողմ տարավ ինձ և ասաց. «Մարկո, խնդրում եմ, երբ ճնշում ես զգում, փակիր աչքերդ և հեռացրու գնդակը:

Բայց ժամանակի ընթացքում նա ինձ ասաց. «Լավ, արա այն, ինչ ուզում ես, ես հասկանում եմ, որ դա քո խաղաոճն է:

Ես կամ պետք է քեզ նստեցնեմ պահեստայինների նստարանին, կամ կընդունեմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Դու երբեք չես փոխվի»,- ասել է Վերատտին: