Պաշտոնական. Հակիմ Զիեշը հեռացավ ազգային հավաքականից

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը հայտարարել է Մարոկկոյի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Ես չեմ վերադառնա ազգային հավաքական. Սա իմ վերջնական որոշումն է։

Ինձ համար բացարձակապես պարզ է, թե ինչ է կատարվում այնտեղ, և այժմ ես կենտրոնացած եմ միայն ակումբի վրա»,- ասել է Զիեշը։

Կիսապաշտպանը բաց է թողել Աֆրիկայի գավաթի խաղարկությունը մարզիչ Վահիդ Խալիլհոջիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

28-ամյա ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է 40 հանդիպում և խփել 17 գոլ։