«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, հայտնել է իսպանացի լրագրող Դարիո Մոնտերոն El Chiringuito YouTube-ի ալիքում։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո վճարել 22-ամյա ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաուխոյի նկատմամբ, բացի «Յունայթեդից», հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Ուրուգվայցին, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, դեռևս չի համաձայնեցրել կատալոնացիների հետ նոր համաձայնագրի պայմանները։