«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին «Լացիոյի» հետ Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղից առաջ խոսել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վիճակի մասին։
«Զլատանը մոտիվացված է: Նա ցանկանում է թիմին օգնել խաղադաշտում, ուստի հույս ունի շուտով վերադառնալ:
Այնուամենայնիվ Իբրան չի խաղա «Լացիոյի» դեմ։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Նա իրեն առյուծ է զգում, որին փակել են վանդակում»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ 40-ամյա Իբրահիմովիչը Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև մասնակցել է Չեմպիոնների Լիգայի չորս հանդիպման, որտեղ չի կարողացել արդյունավետ գործողություններ կատարել։