Զյուլեի գործակալ. «Ես տպավորված էի Նիկլասի վճռականությամբ»

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի գործակալ Ֆոլկեր Շտրուտը մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»։

26-ամյա գերմանացու պայմանագիրը «իշամեղուների» հետ ուժի մեջ կմտնի այս մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ։

«Նիկլասը այլ տարբերակներ ուներ, բայց «Բորուսիայի» հետ առաջին շփումից հետո նա արագ որոշում կայացրեց. Ես տպավորված էի նրա վճռականությամբ»,- գործակալի խասքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։