«Բարսելոնայի» գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Ֆերան Ռևերտերը հրաժարական է տվել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Ռևերտերը լքում է ակումբը ընտանեկան պատճառներից ելնելով։

Տնօրենը կշարունակի աշխատել «Բարսելոնայում», քանի դեռ «կապտանռնագույնները» նրան փոխարինող չեն նշանակել: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հուլիսի 1-ից: