Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որին բոլորը, ովքեր տեսնում են, սիրահարվում են: Եթե սիրում ես ֆուտբոլ, ապա սիրում ես Մեսսիին: Նա պատմության լավագույն 3 խաղացողներից մեկն է։
«Բարսելոնայից» Լեոյի հեռանալուց հետո կարելի էր տեսնել, թե որքան կարևոր էր նա թիմի համար։ Նա շուտով կրկին կգա «Սանտյագո Բեռնաբեու», բայց մենք պատրաստ կլինենք»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Ok Diario-ն։
Այս մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։