«Բարսելոնան» ծրագրում է իր կիսապաշտպանին վարձակալությամբ բաց թողնել այլ ակումբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկարդ Պուչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ կատալոնական ակումբը ցանկանում է վարձակալությամբ բաց թողնել 22-ամյա խաղացողին, որպեսզի նա կանոնավոր խաղային պրակտիկա ստանա։ Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը բազմաթիվ առաջարկներ ունի եվրոպական ակումբներից։

Կիսապաշտպանը Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման: